Լույս ճշմարիտ Քրիստոս,
որ լուսավորում ես ամեն մարդու,
լուսավորի՜ր մեղքերով խավարյալիս,
բա՜ց իմ սրտի աչքերը
և հաստատի՜ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով։
Ամրացրու՜ ինձ, Տեր, Քո երկյուղով,
Զորացրու Քո զորությամբ,
առողջացրու՜ իմ հոգու հիվանդությունը,
բժշկի՜ր մարմնիս ցավերը
և հաստատիր իմ սրտում Քո սրտի ջերմությունը։
Սուրբ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ